Խոհարարական տոների օրացույց. Այս շաբաթ մեկնարկում է Դուբայի Սննդի 11-րդ փառատոնը՝ գաստրոնոմիական իրադարձությունների և փորձառությունների հետաքրքիր շարքով
Պատրաստվեք էպիկական մասշտաբների տոնակատարության։ Դուբայի սննդի 11-րդ փառատոնը (Dubai Food Fest, DFF) մեկնարկում է այս շաբաթվա վերջին՝ խոստանալով գերել համի զգայարանները և գոհացնել նույնիսկ ամենաբծախնդիր այցելուներին: Ուրբաթ՝ ապրիլի 19-ից մինչև մայիսի 12-ը՝ կիրակի, Դուբայի սննդի փառատոն 2024-ը խոստանում է քաղաքում ընթրելու հաճելի ցուցադրություն՝ խոհարարական փորձառությունների, հատուկ ճաշացանկերի, միջոցառումների համաքաղաքային շարքով:
Փառատոնի 23 հաճելի օրերի ընթացքում կյանքի կկոչվի Դուբայի խոհանոցների միաձուլումը՝ կազմված է 200+ ազգություններից, որոնք քաղաքն իրենց տունն են համարում: Սովորական ընթրիքից մինչև թաքնված գոհարներ, էմիրաթական գաղափարներից մինչև միջազգային MICHELIN-ի աստղերը կրող ռեստորաններ և շատ ավելին՝ Դուբայի սննդի փառատոն 2024-ի ընթացքում բոլորի համար որևէ յուրահատուկ բան կգտնվի: Տարածաշրջանի ամենամեծ խոհարարական տոնակատարությունը կներկայացնի գաստրոնոմիական իրադարձությունների և փորձառությունների հետաքրքիր ծրագիր, որը կդիվերսիֆիակցնի Դուբայի խոհարարական բազմազանությունը: Փառատոնը կներկայացնի նաև խոհարարների, նորարարների և համտեսողների ներդրումը, որոնք ձևավորում և ընդլայնում են քաղաքի խոհարարական դեմքը:
Դուբայի փառատոնների և մանրածախ առևտրի ձեռնարկության (Dubai Festivals and Retail Establishment, DFRE) կողմից կազմակերպված այս տարվա Դուբայի սննդի փառատոնը կներկայացնի այնպիսի սիրելի տոնակատարությունների վերադարձը, ինչպիսիք են՝ Dubai Restaurant Week-ը, Foodie Experiences-ը, e& Beach Canteen-ը և 10 Dirham Dish-ը, ինչպես նաև բոլորովին նոր Chef’s Menu-ն և Gault&Millau Culinary Innovators միջոցառումները: Այս տարվա մեկնարկին ընդառաջ՝ սկսնակ լուսանկարիչներին հանձնարարվել է ցուցադրել Դուբայի եզակի փողոցային սննդի տեսարանները Food Focus Photography Competition-ի միջոցով Gulf Photo Plus-ի հետ համատեղ: Դիմումները փակվեցին կիրակի՝ ապրիլի 7-ին, և այժմ տեղի են ունենում քննարկումներ՝ հաղթողներին ընտրելու համար՝ անհավանական դրամական պարգևներով և հնարավորություն ընձեռելով՝ ցուցադրելու իրենց աշխատանքները e& Beach Canteen-ի հաղթողների պատկերասրահում:
«Դուբայի սննդի 11-րդ փառատոնը կներկայացնի Դուբայի գաստրոնոմիական լավագույն առաջարկները մատչելի գներով՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով քաղաքի լավագույն խոհարարական տաղանդներին: Տարեցտարի մենք շարունակում ենք ամրապնդել Դուբայի դիրքը որպես համաշխարհային գաստրոնոմիական ուղղություն՝ արժանանալով հիացմունքի ողջ աշխարհում: Փառատոնի այս թողարկումը նշանավորում է ևս մեկ կարևոր իրադարձություն մեր խոհարարական ճամփորդության մեջ՝ հրավիրելով և՛ բնակիչներին, և՛ այցելուներին համտեսելու տարբեր համեր և ընկղմող փորձառություններ, որոնք սահմանում են մեր քաղաքի աշխույժ սննդի մշակույթը: Նշանավորելով սիրելի ֆավորիտների և հետաքրքիր նոր իրադարձությունների խառնուրդ՝ այս տարին մատնանշում է վերջին տասնամյակում քաղաքի խոհարարական ճանապարհորդության և F&B ոլորտում մեր գործընկերների արժեքավոր ներդրումները»,- նշեց Դուբայի փառատոնների և մանրածախ առևտրի ձեռնարկության գործադիր տնօրեն Ահմեդ Ալ Խաջան։
Լինելով քաղաքի աշխույժ և բազմազան խոհարարական առօրյայի ցուցադրություն՝ փառատոնի սիրելի Դուբայի ռեստորանային շաբաթը (Dubai Restaurant Week) կներկայացնի հատուկ ընտրված ճաշացանկեր Դուբայի ավելի քան 60 ամենահայտնի ռեստորաններից՝ մատչելի գներով: Մասնակից վայրերը կներկայացնեն երկու ճաշատեսակների ճաշացանկ՝ 125դիրհամով և/կամ երեք ճաշատեսակով ընթրիքներ՝ յուրաքանչյուր անձի համար 250դիրհամով՝ հնարավորություն տալով բացահայտելու նոր համեր, վերագտնելու հին սիրվածները և ընկղմվելու բացառիկ խոհարարական արվեստի մեջ, որով հայտնի է Դուբայը: Մասնակից ռեստորանները ներառում են Cargo, Hillhouse Brasserie, Couqley French Restaurant, Somewhere Galleria, Rhodes W1, Toro Toro by Chef Richard Sandoval և Carna By Dario Cecchini, ինչպես նաև էմիրաթական և արաբական խոհանոցի մասնագիտացված ճաշարաններ, ինչպիսիք են Al Khaima, Al Nafoorah և Arabian Tea House։ Դուք կարող եք նաև վայելել արտասովոր ճաշկերույթներ MICHELIN և Gault&Millau ճանաչված ռեստորաններում, ինչպես նաև 2024 թվականի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 50 լավագույն ռեստորանների ցանկում ներկայացված ռեստորաններում: Դրանք ներառում են 21 Grams, Carnival By Trèsind, Jun’s, Reif Kushiyaki, ROKA և UCHI ռեստորանները: Green-MICHELIN-ի մրցանակակիր Lowe և BOCA ռեստորանները նույնպես կմասնակցեն ճաշկերույթներին: Այցելեք https://www.visitdubai.com/en/whats-on/dubai-food-festival/dubai-restaurant-week ՝ ամրագրման պաշտոնական գործընկերոջ՝ OpenTable-ի միջոցով ձեր տեղը ամրագրելու համար:
Ավելացնելով ոգևորությունը՝ շատ սիրված e& Beach Canteen-ը կգործի ուրբաթ՝ ապրիլի 19-ից մինչև մայիսի 5-ը կիրակի, Jumeirah Beach-ում (Սանսեթ մոլի հետնամասում)՝ առաջարկելով սննդի, կենդանի ծրագրերի և միջոցառումների բազմազան տեսականի: Դուբայի սննդի փառատոնի, e& Beach Canteen-ի առաջատար միջոցառումը կծառայի որպես նորարարական տոնակատարություն համաշխարհային խոհանոցների, խոհարարական գերազանցության, ինչպես նաև խոհարարների և ՓՄՁ-ների կարևոր դերակատարումը առողջ ապրելակերպի խթանման գործում ընդգծելու համար: Անսահմանափակ սննդի առաջարկները հասանելի կլինեն talabat Food Plaza-ում, Bites by the Beach-ում և Beach BBQ-ում: Կենդանի ժամանցը, ամենօրյա զվարճանքները ներառում են լողափնյա Roller Rink-ը, որը ներկայացնում են Emcan (Emarat) և Roll Dxb ռեստորաններըը, Lipton-ին պատկանող Goodness Bar-ը, Ripe Market by the Beach-ը և Shorts-ը և Shawarmas-ը` ուտելիքներով հարուստ ֆիլմերի ցուցադրություններ: e& Beach Canteen-ը կներկայացնի նաև մանկական զվարճանքի գոտի՝ բազմաթիվ միջոցառումներով, առաջին e& Beach Canteen-ի լողափնյա ակումբի փորձառությունը, 10 դիրհամով ուտեստներ, ընտանեկան սեմինարներին նվիրված տարածք, ֆիթնես պարապմունքներ և Խոհարարական թատրոն՝ խոհարարի ցուցադրությունների համար և այլն:
Նրանց համար, ովքեր համին չզիջող արժեք են փնտրում, Դուբայի սննդի փառատոնի ընթացքում կգործի շատ սպասված 10 դիրհամ ուտեստը (10 Dirham Dish): Հարյուրավոր ռեստորաններ ամբողջ քաղաքում կառաջարկեն համեղ ուտեստ ընդամենը 10դիրհամով, լինի դա հին սիրված, բոլորովին նոր ստեղծագործություն, թե իրենց հատուկ ճաշատեսակի մի մասը: Մասնակից ռեստորանների բազմազանությունը կներկայացնի Դուբայում առկա ճաշատեսակների պատկերը` բարձրակարգ ճաշարաններից մինչև փողոցային սննդի անուշաբույր վայրեր, բոլորը սահմանափակ ժամանակով: Մասնակից ռեստորանները կգրանցվեն Zomato-ում, ինչը հեշտացնում է 10 դիրհամի այս հաճելի առաջարկները բացահայտելն ու ամբողջովին փառատոնի մասը լինելը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.dubaifoodfestival.com:
Դուբայի սննդի փառատոնի օրացույցի մեկ այլ ֆավորիտ՝ Foodie Experiences-ը, քաղաքի տարբեր վայրերում կառաջարկի խոհարարական բազմազան փորձառությունների խնամքով հավաքված ընտրանի, որտեղ կներկայացվեն Դուբայի սննդի լավագույն նորարարները և խոհարարները: Հասանելի լինելով միայն Դուբայի սննդի փառատոնի ժամանակ՝ այս բացառիկ փորձառությունները կներառեն վարպետության դասեր, խոհարարի սեղաններ, խոհարարների համագործակցություն և այլն: Այս տարվա նոր կատեգորիան Չորս ձեռքի ընթրիքն (Four Hands Dinner) է, որտեղ այցելող միջազգային խոհարարները կհամագործակցեն Դուբայի խոհարարների հետ՝ ստեղծելու անմոռանալի գաստրոնոմիական համեղություններ: Երեք թեմատիկ շաբաթներով և շաբաթական բազմաթիվ սննդային փորձառություններով՝ հյուրերը կարող են վայելել խոհարարական հաճույքների բազմազան տեսականի: Առաջին շաբաթը (ապրիլի 19-ից 26-ը) կներառի Fine Dining փորձառություններ, որոնք կներկայացնեն հայտնի խոհարարների՝ հայտնի վայրերից: Առանձնահատկությունները ներառում են Չորս ձեռքի ընթրիք Asil-ում՝ հունական և արաբական խոհանոցների միաձուլմամբ, Bussola Pizzeria x-ի մրցանակակիր շեֆ խոհարար Դավիդե Սիվիտելոյի կողմից ներկայացված գուրման պիցցաները և ութ ճաշատեսակից բաղկացած հիանալի ընթրիք, որը ներկայացնում է միջերկրածովյան և լիբանանյան համերը՝ շեֆ խոհարար Սոնու Կոիտհարայի և խոհարար Գրեգ Մալուֆ Ռաիայի կողմից Raia Restaurant & Lounge-ում, Խոհարարի սեղան Alici-ում՝ խավիարի լավագույն ընտրանիներով, Համտեսի ճաշացանկ Belcanto-ում և Il Borro Tuscan Bistro-ում` լի բացառիկ գինու տեսականիով, խմորեղենի վարպետության դաս Ժոզետում և փորձառական ճաշկերույթ, որը նշում է սնկերի և հարավամերիկյան համերի ութ ճաշատեսակների գաղտնի ճաշացանկը Seva Table-ում խոհարար Կիկիի հետ: 25h հյուրանոցում կլինի նաև խոհարարական համագործակցությունների շարք, ինչպիսին է Chef Kuv x Chef Andrea x Chef Esteban-ը, որը կներկայացնի փորձարարական լատինական ֆյուժն խոհանոց, ֆրանսիական, իտալական և հունական խոհարարական վարպետության հիանալի խառնուրդ, իսկ Chef Nathan x Chef Emanuele-ը տանդեմը առեղծվածային վայրում կկազմակերպեն յուրահատուկ ճաշկերույթ TimeOut Market-ում: Երկրորդ շաբաթը (ապրիլի 27 - մայիսի 4) կներկայացնի ընտանեկան, ընկերական փորձառություններ, իսկ երրորդ շաբաթը (մայիսի 6 - 12) կկենտրոնանա ընտանիքի և ընկերների հետ վայելելու փորձառական ճաշկերույթների վրա: Ամբողջական մանրամասների և ամրագրման մասին տեղեկությունների համար այցելեք www.dubaifoodfestival.com
Մայիսի 1-ից մինչև մայիսի 12-ը պատրաստվեք անզուգական խոհարարական ճամփորդության բոլորովին նոր Chef’s Menu-ով: Մասնակցող հիանալի ճաշատեսակներով ռեստորանները կգրավեն ձեր ճաշակին հատուկ ճաշացանկերով, որոնք պարունակում են իրենց ամենավաճառվող ուտեստները՝ մանրակրկիտ հավաքված առնվազն հինգ ճաշատեսակների վրա: Այն, ինչ առանձնահատուկ է դարձնում այս փորձառությունը, նրա ինտերակտիվ բնույթն է, որը թույլ է տալիս ճաշկերույթներին ուղղակիորեն շփվել խոհարարական վարպետների հետ՝ իմանալու նրանց ոգեշնչման և տեխնիկայի մասին: Chef’s Menu-ն շրջանակներում հանդես կգան է
Adaliman-ի խոհարար Իսմավանը, Avatara-ի խոհարար Ռահուլ Ռանան, Arrazuna-ի խոհարար Մեհմեդ Գյուրսը, Brasserie Boulud-ի խոհարար Թիերի Մոտշը, Cala Vista-ի շեֆ-խոհարար Լուկա Կրիոստելին, COYA Դուբայի խոհարար Մարքես Տոնը, Brasserie Boulud-ի շեֆ խոհարար Ալվին Դյու Լենգը, Hakkasan Dubai-ի խոհարար Էնդի Տոհը, Jun's-ի խոհարար Քելվին Չյունգը, L'Amo Bistrò del Mare-ի խոհարար Ալֆրեդո Ալբերգատորեն, La Mar by Gastón Acurio-ի խոհարար Սեզար Ուլոան , Leña-ի խոհարար Մարիո Մարտինեսը, Ling Ling-ի խոհարար Սթիվ Նգուենը, MINA Brasserie-ի խոհարար Ռամի Նասերը, Mott 32-ի խոհարար Ֆրանկի Յանգ Տաոն, Nobu Dubai-ի խոհարար Դամիան Դուվիոն, Sagetsu-ի խոհարար Տեցույա Վակուդան, Sucre Fire Dining Dubai-ի խոհարար Ռոբերտո դե Վիվոն, Sumosan-ի խոհարար Պավել Լին, TakaHisa ճապոնական ռեստորանի խոհարար Տական և խոհարար Հիսան, Tàn Chá -ի խոհարար Դեյվիդը, The Guild-ի խոհարար Պոլ Գաջևսկին, Trèsind Studio-ի խոհարար Խիմանշու Սաինին և Kinoya-ի խոհարար Նեհա Միշրան։ Այսպիսով, պատրաստվեք բարձրակարգ ճաշկերույթի, որտեղ խոհարարական գերազանցությունը, խոհարարի նորարարությունը և սննդի սիրահարների մաքուր ուրախությունը կենտրոնական տեղ են զբաղեցնում:
Ծրագրի մեկ այլ հետաքրքիր հատված՝ Gault&Millau Culinary Innovators-ի անդրանիկ միջոցառումն է: Այս հազվագյուտ խոհարարական միջոցառումը կմիավորի Դուբայի 12 ամենահայտնի խոհարարներին՝ հինգշաբթի՝ ապրիլի 25-ից մինչև շաբաթ օրը՝ ապրիլի 27-ը, ICD Brookfield Place-ի «The Space»-ում եռօրյա գիշերային հիշարժան միջոցառման համար: Հանրահայտ խոհարարների տպավորիչ շարքից, ներառյալ՝ Գրեգուար Բերգերը՝ Ossiano-ից, Հիմաշու Սաինին՝ Trèsind Studio-ից, Ջեսոն Աթհերթոնը՝ Row on 45-ից, Մոհամադ և Վասսիմ Օրֆալիները Orfali Bros. Bistro-ից, Սավիերո Սբարագլին՝ Al Muntaha-ից, Քելվին Չունգը՝ Jun’s-ից, Ռոբերտո Տոռը՝ L'Atelier de Joël Robuchon-ից, Տակաշի Նամեկատան և Հիսաո Ուեդան TakaHisa-ից, Ռուբեն Գերերոյն՝ 99 Sushi Bar & Restaurant-ից և Թոմ Ալենը Dinner by Heston Blumenthal-ից, ինչպես նաև Ռոտերդամում գտնվող Tres-ի միջազգային խոհարար Մայքլ վան դեր Կրոֆթից, կարող եք ակնկալել խոհարարական էքստրավագանզա, որը նման չէ մյուսներին: 11 ճաշատեսակների համտեսի ճաշացանկը, բացօթյա կտուրում կենդանի ջազային կատարումներով, կապահովի անմոռանալի երեկո: Տոմսերը սահմանափակ են, ուստի ամրագրեք ձեր տեղը այս հազվագյուտ խոհարարական իրադարձության համար www.800tickets.com/GaultandMillauCulinaryInnovators -ի միջոցով:
Բացի հատուկ մշակված փառատոնի ծրագրերից, Դուբայի ռեստորանները կմիանան խոհարարական տոնակատարությանը իրենց հատուկ ճաշացանկերով, ճաշատեսակներով, յուրահատուկ փորձառություններով և առաջխաղացումներով: Ընտրված հյուրանոցներն ու տեսարժան վայրերը նաև կհյուրընկալեն միջոցառումների ամբողջ քաղաքային ծրագիրը, մինչդեռ մանրածախ ակցիաները, ֆլեշ վաճառքները և հետաքրքիր գործողություններ տեղի կունենան ինչպես առցանց, այնպես էլ խանութներում՝ Դուբայի հանրահայտ կենտրոններում: Սննդի սիրահարները կարող են նաև վայելել բացօթյա սննդի շուկաները, ռեստորանները, երաժշտական միջոցառումները և մի շարք գրավիչ խոհարարական փորձառություններ՝ ամրապնդելով Դուբայի դիրքը՝ որպես սննդի սիրահարների նպատակակետ:
Միացե՛ք մեզ՝ նշելու համերի այս հարուստ փունջը, որը Դուբայն առաջարկում է Դուբայի սննդի 11-րդ փառատոնի ընթացքում: Ձեր ճաշակներին մատուցեք էպիկական ծավալների խնջույք և ընկղմվեքա խոհարարական ճամփորդության մեջ, ինչպես ոչ մի ուրիշը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.dubaifoodfestival.com ։ Կատարեք ձեր ամրագրումները հիմա և թող արկածը սկսվի: